Ավստրալիայի ոստիկանությունը փակել է Սիդնեյի կենտրոնական փողոցներն այն բանից հետո, երբ զինված տղամարդը կրակահերթ է բացել փողոցում։
Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանության կայքը հայտնում է, որ միջադեպից ոչ ոք չի տուժել։ Չարագործի որոնողական աշխատանքները շարունակվում են։
Sydney Morning Herald-ի տեղեկություններով՝ տղամարդը արձակել է առնվազն 8 կրակոց, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։