News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարկային մարմիններն այսօր՝ ապրիլի 18-ին, այցելել են «Հրազդան» տոնավաճառ եւ մի շարք առեւտրականների տարել քննչական բաժին՝ հարցաքննության: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին առեւտրականները:

«Եկան, գործից կտրեցին, տարան, առանց այդ էլ շաբաթը երկու օր ենք աշխատում, գործի եռուն պահին, եկան, պանիկա ստեղծեցին, մեզ խուճապի մեջ գցեցին, մենք ինչ կապ ունենք, վերջիվերջո, էսքան տարի է աշխատում ենք այստեղ, թողեք հանգիստ աշխատենք էլի, ում է հաճելի գնալ հարկայինի քննչական»,-բողոքեց առեւտրականներից մեկը:

Նրանց հարկայինի քննչականում տարբեր հարցեր են տվել՝ ինչ պայմանավորվածությամբ են աշխատում, վարձավճարները ինչքան են, ՀԴՄ կտրոն տալիս են, թե ոչ: Հարցրել են նաեւ, թե ինչի չեն գնում Աբովյանում աշխատելու՝ Ծառուկյանի հատկացրած տարածքում:

Փորձեցինք խնդրի հետ կապված մեկնաբանություն ստանալ «Հրազդանի» սեփականատեր, պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից, սակայն վերջինս այժմ խառն է «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի երկարամյա անփոփոխ տնօրեն, լեգենդար ֆուտբոլիստ Հարություն Քեհեյանի հոգեհանգստի հարցերով:

Հիշեցնենք, որ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող  «Երեւան գարեջուր» ընկերությանը տուգանել են 653 միլիոն դրամով, իսկ մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր՝ Աշոտ Աղաբաբյանին՝ «Բուռնաշին», պատկանող «Հրազդան» տոնավաճառը տուգանել են 60 միլիոն դրամով: Պատգամավորները համաձայն չէին այս տուգանքների հետ եւ հայտարարել էին, որ դա կվիճարկեն դատարանում:  Հարցին, թե այս թեմայով զրուցել եք Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ, Աշոտ Աղաբաբյանը մեզ հետ զրույցում ասել էր. «Իհարկե, դիմել եմ, սակայն չգիտես ինչու Գագիկ Խաչատրյանը կարծում է, որ այդ հարցով պետք է դիմել նախագահին, ես էլ չեմ կարծում, թե դա նախագահին դիմելու հարց է»:

Տպել
Ամենաշատ