News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքական «Բիլքենթ» համալսարանի դասախոսներից, դոկտոր Էսրա Չուհուդարը հայտարարել է, թե շատ մեծ սխալ է Գալիպոլիի 100-ամյակը նշել ապրիլի 24-ին։

Թուրքական Arca գործակալության փոխանցմամբ՝  թուրք դոկտոր Էսրա Չուհուդարը հայտարարել է, թե Անկարան ռազմավարական սխալների մեջ է գտնվում։  «Թուրքական պատվիրակությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացքում օրակարգ է բերել Ղարաբաղի հարցը, ինչը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բարդացրել է 5 անգամ»-ասել է թուրք դասախոսը։

Անդրադառնալով Գալիպոլիի միջոցառումներին, Էսրա Չուհուդարը շեշտել է, որ շատ մեծ սխալ է այն մարտի 18-ի փոխարեն նշել ապրիլի 24-ին։ Ըստ գիտնականի՝ տպավորություն է, որ ողբերգությունների մրցույթ է, ինչն ավելի է սրում Հայաստանի հետ առկա լարվածությունը։

«Տեղի ունեցած պատմական ողբերգության հետ Թուրքիան չի կարողացել առերեսվել, բայց հուսով եմ, որ կսկսենք, ստիպված կլինենք սկսել։ Թուրքիան պետք է անցնի առերեսման միջով»,-ասել է Էսրա Չուհուդարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի տարածաշրջանում երկխոսության առաջմղմանը. Փաշինյան
Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է…
Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը 10-րդ տեղում է. թուրք քաղաքագետ
Հայաստանը 10-րդ տեղում է...
Սերդար Քըլըչի հետ հանդիպման որոշում կա, բայց տեղն ու ժամկետը պետք է համաձայնեցնենք. Ռուբեն Ռուբինյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի...
Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին. Փաշինյանը՝ Ստոլտենբերգին
Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռեւս 2022 թվայկանին ձեռքբերված եւ հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող են...
Հայ-թուրքական հարաբերություններում վերջնանպատակն իրականացված չէ, բայց եղել են ինտենսիվ իրադարձություններ. Միրզոյան
Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում...
Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթություն չեն. Վոլքան Բոզքըր 
Հայաստանի հետ մեր բոլոր քննարկումներում Ադրբեջանի հետ միշտ նախնական խորհրդակցություններ են լինում...
Ամենաշատ