News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը անկախ քաղաքականություն է վարում, ինչը թույլ է տալիս նրա նախագահին համաշխարհային վարկանիշներում առաջատար հորիզոնականներ զբաղեցնել։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտնը «Վեստի Սուբոտի»-ին տված հարցազրույցի ժամանակ։

Ռուս առաջնորդի խոսքով՝ իր երկիրը կարելի է համարել միջազգային հարթակներում անկախ եւ ինքնիշխան քաղաքականություն վարող պետություն։ «Ռուսաստանը բավական հուսալի դաշնակից է, քանի որ մենք ոչ ոքի նվագի տակ չենք պարում»,- ասել է Պուտինը։

Հիշեցնենք, որ ապրիլին Time-ի վարկածով աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում Պուտինը զբաղեցրել  էր առաջին տեղը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ