News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ապրիլի 18-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ: Նիստը քննարկել է Հայաստանի մի շարք համայնքներում տեղական հանրաքվեների անցկացման եւ համայնքների խոշորացման հարցով Կոնգրեսի ձեւավորած աշխատանքային խմբի մշակած հայտարարության նախագիծը: Նիստին մասնակցել են համայնքների ներկայացուցիչներ: Որոշում է կայացվել Կոնգրեսի պատգամավորների մասնակցությամբ խմբերի ձեւավորման եւ խնդրո առարկա համայնքներ այցելելու վերաբերյալ:

Վարչությունը քննարկել է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության հետ կապված կազմակերպական խնդիրներ:

Նիստում հաստատվել է Կոնգրեսի ոլորտային հանձնաժողովների գործունեության` կանոնակարգով նախատեսված տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամանակացույցը:

Վարչությունը որոշում է կայացրել ստեղծել աշխատանքային խումբ` Կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատված եւ պետական ուսումնական հաստատություններում կիրառվող դասագրքերում նորանկախ Հայաստանի պատմական իրադարձությունների խեղաթյուրման փաստերի ուսումնասիրման, վերհանման եւ դրանց հետ կապված առաջարկներ մշակելու նպատակով: Հետեւյալ կազմով`

Աշոտ Սարգսյան (պատմական գիտությունների թեկնածու) – նախագահ

Արշակ Բանուչյան (պատմաբան)

Հրանտ Տեր-Աբրահամյան (պատմաբան)

Վահան Վարդապետյան (բժշկական գիտությունների թեկնածու)

Վիկտոր Միրումյան (պատմաբան)

Սամվել Կարաբեկյան (բանասիրական գիտությունների դոկտոր)

Արման Մուսինյան (արեւելագետ)

Վարչությունը հանձնարարեց նաեւ Կոնգրեսի գիտության, կրթության եւ մշակույթի հարցերի հանձնաժողովին` կազմակերպել այդ խնդրի վերաբերյալ թեմատիկ քննարկումներ եւ լսումներ` հրավիրելով նաեւ այլ մասնագետների:

Որոշում կայացվեց նաեւ մայիս-հունիս ամիսներին անցկացնել ժողովներ Կոնգրեսի տարածքային կառույցներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ