News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում լրագրող Թոնի Ռենելի՝ բրիտանական «The Daily Mail»-ում հրապարակված հոդվածը:

Նա անկողնում էր, երբ գիշերվա կեսին զինվորները եկան եւ Թուրքիայի արեւելյան հատվածում գտնվող Դիարբեքիրի իրենց տանից տարան հորը: Վերջին բանը, որ լսեց սենյակում կուչ եկած փոքրիկ Աղավնին, հոր ճիչն էր. «Քրիստոնյա եմ ծնվել, քրիստոնյա էլ կմեռնեմ»:

Դա 1915 թվականին էր: Կործանված Օսմանյան կայսրությունում, որն Առաջին աշխարհամարտում Եվրոպան եւ Ասիայի որոշ հատվածները գրաված կայսերական Գերմանիայի դաշնակիցն էր, թուրքերն իրենց ատելությունն ուղղեցին 2 մլն հայ տղամարդկանց, կանանց եւ երեխաների դեմ: Հաջորդող վեց ամիսների ընթացքում համակարգված կերպով արմատախիլ արվեցին կամ սպանվեցին, հավանաբար, 1.5 մլն հայեր, քանի որ նրանց անհավատ էին համարում, Թուրքիայի դեմ Ռուսաստանի կողմն անցած ցածր դասի «շուն»:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտարարեց ապրիլի 24-ի առաջին սպանությունների 100-րդ տարելիցի մասին՝ քրիստոնյա հայերի կոտորածը կոչելով «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», ինչին հետեւեցին Թուրքիայի երկիմաստ հայտարարությունները: Թուրքերին, կարծես, անհանգստացնում է այն բանի ճանաչումը, որ իրենց երկիրը հիմնադրվել է կանխամտածված էթնիկ զտումների արդյունքում: Նրանց նաեւ կարող է անհանգստացնել այն, որ ճանաչումը վնասի փոխհատուցման պահանջ կառաջացնի, առնվազն 1915 թվականին գրաված հողերի եւ հարստության վերադարձի տեսքով:

Շուրջ երկու տասնյակ պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանության իրողությունը՝ չնայած Թուրքիայի՝ մասամբ կոշտ դիվանագիտությանը: Սակայն մյուսները որոշել են չեզոք դիրք բռնել, մասնավորապես՝ Միացյալ Նահանգները, չցանկանալով թրերը խաչել ՆԱՏՕ-ում դաշնակցի հետ, որն աշխարհագրորեն այդքան մոտ է Ռուսաստանին:

Ամեն դեպքում, ճակատագրի հեգնանքով, հենց ամերիկացին է աշխարհում առաջին անգամ տեղեկացրել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել: 1915 թվականին Հենրի Մորգենթաուն Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպանն էր, եւ Կոստանդնուպոլսում նրա սեղանին Թուրքիայի տարբեր քաղաքներում ամերիկյան հյուպատոսների հաշվետվություններ կային, որոնք փաստում էին հայերի զանգվածային սպանություններն ու մահվան երթերը: Նա եզրահանգեց. «Չեմ հավատում, որ ամենամութ դարերում ավելի սարսափելի տեսարաններ են եղել»:

Այս շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ հայերը, զանգվածային սպանությունները ցեղասպանություն ճանաչելու համար ճնշում գործադրելով Անկարայի վրա, պարզապես ցանկանում են միավորներ հավաքել երկրի դեմ:

Այն, որ 2015 թվականին Թուրքիան դեռեւս պնդում է պատմությունը վերախմբագրելու հարցում, պետք է մտագոհի մեզ բոլորիս: Մասնավորապես՝ այն պատճառով, որ իսլամական ուժերը Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում կրկին դաժան հարձակումներ են գործում քրիստոնյաների վրա, անցյալի դասերը պետք է ճանաչվեն եւ վերջապես յուրացվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ