Մոսկվայում գտել են պարկ՝ մեկ տարի առաջ սպանված տղամարդու դիակով։ Այդ մասին «Ինտերֆաքսին» հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Դին գտել են ապրիլի 17-ին, ԻՎան Սուսանինի փողոցում ավտոտնակների մոտ։ Այն այդտեղ է եղել սպանությունից հետո, շուրջ 10 ամիս, ուստի մահվան պատճառը պարզել հնարավոր չէ։
Արտաքնապես տղամարդը մոտ 30-35 տարեկան է, այժմ պարզվում է նրա ինքնությունը։