News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները կտրուկ արձագանքել են Ադրբեջանի մեղադրանքներին։

«Թուրանի» փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մարի Հարֆը պատասխանել է մեղադրանքին, թե Պետքարտուղարությունը միջամում է Ադրբեջանի նեքին գործերին»։

Ապրիլի 17-ին Հարֆին հարցրել են, թե ինչ կասի այն կապակցությամբ, որ «Ազերբայջան» պաշտոնաթերթը նախագահ Օբամային եւ պետքարտուղար Քերրիին մեղադրել է Ադրբեջանում անկայունություն հրահրելու եւ հայամետ կողմոնորոշում ունենալու մեջ։

«Ես չեմ տեսել այդ նյութը, բայց մենք հստակ ասել ենք մեր մտահոգությունը։ Ուստի ԱՄՆ հասցեին մեղադրանքները փորձ են՝ հանրության ուշադրությունը շեղելու Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակից։ Մենք հստակ ասել ենք, որ այդ ոլորտում խնդիրներ կան»,- նշել է Հարֆը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ