News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Պապի հայտարարությունից հետո Թուրքիայում ապրող հայերի վրա ճնշումներն ավելացել են։

Ինչպես տեղեկացնում է թուրքական T24.com կայքը, Հռոմի Պապի հայտարարությունից հետո Ադանա նահանգի (Կիլիկիա-խմբ) Ջեյհանի շրջանի Դումլույան գյուղում ապրող հայ ընտանիքը կանգնել է հացի խնդրի առաջ։

Հռոմի Պապի ելույթից հետո Ջեյհանի քայմաքամը կտրել է հայ ընտանիքի սոցիալական նպաստը՝ ասելով, թե գնացեք Հայկական սփյուռքից օգնություն ստացեք։ Իսկ գյուղացիներն էլ իրենց հերթին հրաժարվում են վարձակալել հայ ընտանիքին պատկանող գյուղատնտեսական նշանակության մեքենան։

Սակայն այս ամենը չի վախեցրել Վաննիս Չեթինյանին, ով պնդում է, թե մինչ Թուրքիան չընդունի ցեղասպանությունը, խաղաղություն չի լինի։

Կնոջ՝ Հայաթ Չեթինյանի եւ երկու երեխաներ Պիեռ եւ Փաուլ Չեթինյաների հետ միասին ապրող Վաննիս Չեթինյանը նշել է, որ ենթարկվում են գյուղացիների ճնշմանը, իսկ դպրոցում երեխաներին ասում «գյավուր» եւ «դուշման»։

Վաննիսը պատմել է, որ ծնվել է այդ գյուղում եւ երբ իր 12 տարին լրացել է, պապն իրեն պատմել է տեղի ունեցած ցեղասպանության մասին, որ թուրքերը 1,5 մլն հայ են սպանել։ «Ոչ-ոք չի կարող ժխտել ցեղասպանությունը։ Ցեղասպանություն է եղել, որի ժամանակ բռնաբարել երեխա աղջիկներին, կանանց, կոտորել տղամարդկանց։ 1915-ից մինչեւ հիմա ոչինչ չի փոխվել»,-նշել է Վաննիսը՝ շեշտելով, որ իր ցանկությունն է, որ երեխաները մեծանան՝ յուրացնելով հայկական մշակույթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ