News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է տուրիստական ընկերության կին տնօրենի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ տուրիստական ընկերություններից մեկի հիմնադիր տնօրենը, չարաշահելով քաղաքացիների վստահությունը, «վաճառել է» «Երեւան-Շարմ Էլ Շեյխ - Երեւան», «Երեւան-ԱՄԷ-Երեւան», «Երեւան-Պեկին-Երեւան», «Երեւան-Մոսկվա - Երեւան», ուղղություններով ավիատոմսեր եւ «ամրագրել» հյուրանոցներ՝ դրանց դիմաց ստանալով մեծ գումարներ, սակայն իրականում չի ամրագրել ավիատոմսերն ու հյուրանոցները: Տուրիստական ընկերության տնօրենի գործողությունների հետեւանքով տուժել են ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այլեւ՝ օտարերկրացիներ։

Մեկ այլ դեպքում չարաշահելով օտարազգի Հեյդար Զարեյիէսֆանդաբադի վստահությունը՝ Վրաստանի Հանրապետություն մեկնելու նպատակով «վիզա» ստանալու համար խարդախությամբ հափշտակել է 400 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 186.036 ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ տնօրենին մեղադրանք է առաջադրվել վեց դրվագով խարդախության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ