News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն համարում է անկեղծ քաղաքականության հետեւորդ ու հակված չէ հանուն «փիարի» իրեն ոչ հատուկ քայլերի դիմել։

Բելառուսում ապրիլի 18-ին համապետական շաբաթօրյակ է եղել, որի ընթացքում Լուկաշենկոն կառուցվող մանկական պոլիկլինիկայի շինհրապարակում մասնակցել է ցեմենտ-ավազային հարթեցման աշխատանքներին։

«Ես կրկնում եմ, որ տեսախցիկների առաջ անելու եմ այն, ինչ միշտ էլ անում եմ, քանի որ մարդ իրեն ցուցադրել եւ ավելի լավը երեւալ կարող է մի ամիս կամ  մի տարի, բայց ես 20 տարի է,  ինչ նախագահ եմ, եւ դա մի օր ինչ-որ կերպ կերեւար»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Նա նշել է, որ ինքը անկեղծ քաղաքականության կողմնակից է. «Կարող ես, արա՛, չես կարող, մի՛ արա։ Եթե դու բահը ձեռքդ ես վերցնում եւ սկսում ես փորփրել, գործից գլուխ հանող ամեն մեկը կասի, որ դու բահ բռնել չգիտես։ Պետք չէ անել այն, ինչ չես կարող, միայն հանուն «փիարի»,- ասել է Լուկաշենկոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ