News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունաստանին 3-5 մլրդ եվրոյի ավանս տրամադրելու մասին համաձայնագիր չկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Spiegel-ում լույս տեսած հոդվածը։

«Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ ինքն ասաց, որ օգնության խնդրանքով իրեն ոչ ոք չի դիմել։ Բնականաբար, էներգետիկ համագործակցության հարցը բարձրացվել է։ Բնականաբար, բանակցությունների արդյունքում համաձայնվել են, որ փորձագիտական մակարդակով բոլոր հարցերը պետք է վերամշակվեն, բայց Ռուսաստանը ֆինանսական օգնություն չի խոստացել, քանի որ նրան ոչ ոք չի խնդրել»,- ասել է Պեսկովը Business FM-ին տված հարցազրույցի ժամանակ։

Ավելի վաղ գերմանական Spiegel ամսագիրը, վկայակոչելով Սիրիզա կուսակցության բարձրաստիճան պաշտոնյային, գրել էր, որ Հունաստանն ու Ռուսաստանը մտադիր են երկկողմ համաձայնագիր ստորագրել, որով Աթենքը մինչեւ 5 մլրդ եվրո է ստանալու «Թուրքական հոսքի» համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ