News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ապրիլի 18-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, տարածքային ստորաբաժանումների եւ ծառայությունների ղեկավարներ: Քննարկվեցին Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում ոստիկանության ծառայության կազմակերպման պլանը եւ ստորաբաժանումների խնդիրները:

Վլադիմիր Գասպարյանն առանձին-առանձին անդրադարձավ աշխատանքի բոլոր ոլորտներին՝ կարեւորելով, մասնավորապես, բացատրական աշխատանքը սպասարկման բնագավառի աշխատողների, հասարակական տրանսպորտի եւ տաքսի ծառայությունների վարորդների, բնակչության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ՝ ակնկալելով հասարակության աջակցությունը բոլորիս համար պատասխանատու այս օրերին աշխարհին իսկապես հայ ու հայեցի ներկայանալու համար:

Անկասկած, առանձնահատուկ է ոստիկանության պատասխանատվությունը: Վլադիմիր Գասպարյանը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջեց անել առավելագույնը երթեւեկության անվտանգության ապահովման ուղղությամբ, իրականացնել անթերի ցերեկային եւ գիշերային ծառայություն, առկա տեխնիկական միջոցներով եւ ոստիկանի պրոֆեսիոնալ պատրաստականությամբ ապահովել քաղաքացիների անվտանգությունը զանգվածային միջոցառումների ժամանակ, կարգավորել ժողովրդի հոսքը Մայր աթոռի տարածքում եւ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, անհրաժեշտ աշխատանք տանել համայնքներում, ձեռնարկել բոլոր միջոցները անցանկալի դեպքերից եւ արտակարգ իրավիճակներից զերծ մնալու համար:

Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցներին հրահանգեց առանձնակի ուշադիր լինել արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների,  վերակարգերի, ճանապարհային ոստիկանության պարեկախմբերի մասնագիտական պատրաստականությանը, արտաքին տեսքին, նրանց անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ապահովելու եւ բազմաթիվ այլ խնդիրների, որոնց լուծմամբ է պայմանավորված ոստիկանության միջոցառումների պլանով նախատեսված գործողությունների անխափան իրականացումը:

Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ առաջիկա օրերին ոստիկանությունում գործելու է համակարգող շտաբ, որը կվերահսկի աշխատանքի բոլոր ուղղությունները եւ կապահովի ստորաբաժանումների հստակ փոխգործակցություն, ինչը ոստիկանությանն առաջադրված խնդիրների իրականացման գրավականն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ