News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Օրենսդիր ժողովի անդամ Խաչո Աշաջյանը պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսում առաջադրվելու մտադրության մասին: Այս մասին գրում է «Asbarez» պարբերականը:

Սանտա Բարբարայի շրջանային դատարանի շենքի մոտ ելույթ ունենալով աջակիցների առջեւ՝ Աշաջյանն ասել է, որ իր փորձն ու աշխատանքային էթիկան իրեն լավագույն թեկնածուն են դարձնում Վաշինգտոնում աշխատանքի համար: Նրան սատարողների թվում է եղել նաեւ Սանտա Բարբարայի շրջանային վարչակազմի նախկին անդամ Բրուքս Ֆայրսթոունը: «Սան Լուիս Օբիսպո շրջանի բնակիչները նրան երեք անգամ ընտրել են վարչակազմի անդամ, երեք անգամ էլ՝ Օրենսդիր ժողովի անդամ: Նրանք ճանաչում են Խաչոյին, գիտեն նրա ազնվությունը»,- ասել է Ֆայրսթոունը:

Աշաջյանը ձգտում է զբաղեցնել կոնգրեսական Լոիս Կոփսի տեղը, որն այս ամսվա սկզբին հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին:

Նշենք, որ Խաչո Աշաջյանը ծնվել է Լիբանանում: Նա Կալիֆորնիա է փոխադրվել ուսանողական տարիներին եւ 1982 թվականին ԱՄՆ քաղաքացիություն ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ