News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կնոջը՝ Դիանա Նահապետյանին, դանակի 21 հարվածով սպանելու մեջ մեղադրվող Վոլոդյա Մուրադյանը 3-րդ անգամ կենթարկվի դատահոգեբանական, դատահոգեբուժական համալիր հանձնաժողովային փորձաքնության։ Այսօր՝ ապրիլի 18-ին,  նման որոշում  կայացրեց Արտաշատ քաղաքի Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով մեղադրող Հայկազ Նիկողոսյանի միջնորդությունը։

Մեղադրողը միջնորդել էր, սակայն, անցկացնել միայն դատահոգեբանական կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն, քանի որ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, ըստ նրա, վիճահարույց չէ։

Մեղադրողը միջնորդեց դատահոգեբանական հանձնաժողովային կրկնակի փորձաքննության կատարումը հանձնել ՀՀ առողջապահության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովին, որը պետք է պարզաբանի, թե ամբաստանյալի մոտ հնարավոր ֆիզիոլոգիական աֆեկտի երրորդ փուլը որքան է տեւել եւ արդյոք աֆեկտային երրորդ փուլում գտնվելիս նա կարող էր որոշակի նպատակաուղղված գործողություններ կատարել. հեռախոսազանգեր կատարել, տնից դուրս գալ, դուռը փակել, գիտակցել Երեւանի եւ Արարատի ոստիկանական բաժիններ հանձնվելու տարբերությունը: Փորձաքննությունը պետք է պարզի նաեւ՝ արդյոք Վոլոդյա Մուրադյանը սպանությունը կատարելու պահին գտնվել է հոգեկան աֆեկտի վիճակում։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը կողմ արտահայտվեց  նման փորձաքննություն անցկացնելուն, նրա խոսքով՝ նախորդ դատական նիստին հարցաքննված հոգեբան-փորձագետ Էլդա Գրինի եզրակացությունը խիստ սուբյեկտիվ էր:

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրական եզրակացության, Դիանայի ամուսինը՝ 51-ամյա Վոլոդյա Մուրադյանը, 2012թ. դեկտեմբերին առանձնակի դաժանությամբ սպանել էր իր կնոջը: Սկզբում ծաղկամանով հարված էր հասցրել վերջինիս գլխին, այնուհետեւ ոտքով հարվածել ծնոտին եւ մարմնի այլ մասերին, իսկ վերջում քարշ էր տվել խոհանոց եւ 21 դանակի հարված հասցրել: Վերոնշյալ տեսարանին ականատես էին եղել Դիանայի 14-ամյա եւ 17-ամյա դուստրերը, ովքեր դուրս էին վազել բնակարանից եւ հարեւաններից օգնություն խնդրել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ