News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյումրիում ապրիլի 18-ին տեղի ունեցած սպանության առնչության Մհեր Մկրտչյան 34Ա շենքի ներսում եւ դրսում շարունակվում են քննչական գործողությունները:

Գյումրիում NEWS.am-ի  թղթակիցը հաղորդում է, որ շենքի բակում կայանված է անհայտ անձի պատկանող «Մերսեդես» մակնիշի 34FM965 պետհամարանիշով մեքենա, որը ոստիկանների հսկողության տակ է: Քննիչները դեպքի վայրում հավաքվածներին նախազգուշացնում են, որ մեքենան առնչություն ունի դեպքի հետ եւ թույլ չեն տալիս մոտենալ կամ դիպչել դրան:

Նշենք, որ դեպքի վայրում աշխատող քննիչները փակել են շենի մուտքը, եւ հերթով հարցաքննում են հարեւաններին: Դեպի վայրում է նաեւ Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ Գրիգոր Ամիրխանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 18-ին Գյումրիում սպանություն է տեղի ունեցել. Մհեր Մկրտչյան 34Ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են մայր ու աղջկա՝ դանակահարված վիճակում: Թաղամասում տարածված տեղեկությունների համաձայն` տունը տակն ու վրա արված է եղել, ենթադրվում է, որ ավազակային հարձակում է եղել: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ սպանված հայտնաբերված մոր եւ դստեր վրա դանակի բազմաթիվ հարվածների հետքեր կան: Մեր տեղեկություններով՝ մայրն ու դուստրը՝ 71-ամյա Քնարիկ Շահումյանը եւ 50-ամյա Ալվարդ Շահումյանը, Գյումրիում հայտնի էին որպես «տոկոսով» գումար տվողներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ