Ֆրանսիայի մաքսատան աշխատակիցները Մարտինիկա կղզում ժամանող նավի վրա ավելի քան 2,25 տոննա քաշով կոկաին են հայտնաբերել ու առգրավել։ Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Միշել Սալենը։
Գործողության ընթացքում մաքսատան աշխատակիցները Մարտինիկայից 200 կմ հեռավորության վրա առագաստանավ են ձերբակալել, որի վրա կեղծ կերպով ամերիկյան դրոշ է բարձրացված եղել։ Նավի վրա եղել է երեք մարդ՝ երկու իսպանացի եւ մեկ վենեսուեալացի։ Նրանք բոլորն էլ ձերբակալվել են, ֆրանսիական BFMTV հեռուստաընկերության եթերում հայտներլ է նախարարը։
Մասնագետների գնահատմամբ, առգրավված խմբաքանակը «պատմական» է իր քանակով, թեեւ բացարձակ ռեկորդը արձանագրվել է 2006 թվականին, երբ Մարտինիկայի ափերին առգրավվել էր 4,3 տոննա թմրանյութ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։