News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության գալու դեպքում Իրանը թույլ չի տալ օտարերկրյա տեսուչներին այցելել երկրի ռազմական օբյեկտներ։ Այս մասին Իրանի հեռուստատեսության եթերում, այսօր՝ ապրիլի 19-ին, հայտարարել է Իրանական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Սալամին, հաղորդում է Associated Press-ը։

«Իրանի ռազմական օբյեկտներում օատրեկրացիների տեսչություններ իրականացնելու թույլտովությունը դավաճանությանը հավասար բան կլիներ»,-ասել է Սալամին։

Ավելի վաղ, ապրիլի 15-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զիջումների է գնացել Կոնգրեսին՝ Իրանի դեմ պատժամիջոցների հարցում։ Նա համաձայնել է ստորագրել հանրապետականների առաջարկած օրինագիծը, որով ամերիկացի օրենսդիրներն իրավունք ունեն արգելափակել Իրանի հետ ցանկացած համաձայնություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ