News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել  դադարեցնել միգրանտներով լի նավերի խորտակումները, հաղորդում է Reuters-ը։ Այս մասին պոնտիֆիկը հայտարարել է Իտալիայի Լամպեդուզա կղզու մոտ մի քանի հարյուր միգրանտների խեղդվելու ֆոնին։

«Նրանք նույնպիսի տղամարդիկ ու կանայք են, ինչպես մենք, մեր եղբայրներն են՝ լավ կյանք որոնող, սովամահության հասած, հետապնդվող, շահագործված, պատերազմի զոհեր»,-ասել է Հռոմի Պապը, հաղորդում է Gazeta-ն։

Ֆրանցիսկը կոչ է արել միջազգային հանրությանը վճռականորեն արձագանքել տեղի ունեցողին եւ միջոցներ ձեռնարկել նման ողբերգությունները կանխելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ