News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իսլամիստական «Աշ-Շաբաբ» խմբավորման զինյալները կիրակի հարձակվել են Սոմալիում Աֆրիկյան միության խաղաղարար ուժերի վրա: Տեղեկություններ կան զոհերի եւ տուժածների մասին:

Երկրի հարավային Լիգո քաղաքի մերձակայքում մարտերի ընթացքում երեք խաղաղարար է վիրավորվել, այրվել է երկու տրանսպորտային միջոց: Այս մասին Reuters-ին հաղորդել է խաղաղարարների ներկայացուցիչը:

Միաժամանակ, իսլամական կայքերից մեկում «Աշ-Շաբաբ»-ի ներկայացուցիչները գրել են, որ 5 զինծառայող են սպանել եւ Աֆրիկյան միության տարբերանշանով երկու մեքենա ոչնչացրել:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Սոմալիում տեղակայված «Աշ-Շաբաբը» սերտ կապեր ունի «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման հետ: Այն զինված պայքար է մղում երկրի կենտրոնական իշխանությունների դեմ եւ խոչընդոտում է ՄԱԿ-ի մարդասիրական գործունեությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ղազախստանում ահաբեկչություն է կանխվել
Ըստ CaspianLife-ի՝ վերջինիս բնակության վայրում խուզարկությամբ առգրավվել ...
Ամենաշատ