Առնվազն 12 մարդ է վիրավորվել նյույորքյան Բրոնքս եւ Բրուքլին շրջաններում տեղի ունեցած 10 փորհրաձգությունների արդունքում: Այս մասին հաղորդում է ABC հեռուստաալիքը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, առաջին հրաձգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով երեկոյան 8:00-ին: Բրոնքսում երեք պատահական ականատես է տուժել. 55-ամյա տղամարդ, 23-ամյա կին եւ 15-ամյա աղջիկ: Բոլորին տեղափոխել են հիվանդանոց:
Հեռուստաալիքի տվյալներով, եւս 9 մարդ վիրավորվել է գիշերը տեղի ունեցած հրաձգության արդյունքում: Տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է: Ոստիկանությունը որոնում է փոխհրաձգության մասնակիցներին: