Ճապոնիայի հարավում 6.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, իսկ Օկիանավա կղզու ափերին ցունամիի վտանգ է հայտարարվել։
Ցունամիի բարձրությունը կարող է հասնել մինչեւ 1 մետր, գրում է AFP-ն՝ վկայակոչելով ճապոնական NHK հեռուստաալիքը։
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը տեղեկացնում է, որ Թայվանի ափերին գրանցվել է 6.6 մագնիտուդով երկրաշարժ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։