News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Առավոտյան պիկ ժամին, Երեւանի երթուղային տաքսիներից մեկում հերթական տհաճ միջադեպն է գրանցվել: Քաղաքի արվարձաններից մեկում երթուղային «ԳԱԶել»-ը կանգնեցրեց մի քաղաքացի, իհարկե, ոչ կանգառում, այլ փողոցի մեջտեղում, սակայն վարորդը, բնականաբար, հաշվի չառավ այդ «մանրուքը» եւ կանգնեց: Սակայն պոտենցիալ ուղեւորը տեսնելով լեփ-լեցուն երթուղայինը, վճռականորեն փակեց դուռը:

Վիրավորված վարորդը հարցրեց, թե ինչո՞ւ կանգնեցրին: Լսելով պատասխան, թե չի պատրաստվում խցկված ու անհարմար վիճակով երթեւեկել, վարորդը բարկացավ, թե «հարմարավետություն ես ուզում տաքսի նստիր»:

Չկայացած ուղեւորը, բնականաբար, նույնպես պատասխանեց բարձր տոնով. «Ինչո՞ւ ես կանգնում, եթե տեղ չկա երթուղայինում»: Այստեղ կրքերը շիկացան եւ կողմերն անցան անձնական վիրավորանքների:

Երթուղայինի ուղեւորները, չցանկանալով ուշանալ, վարորդին խորհուրդ տվեցին «ուշադրություն չդարձնել այդ տիպի վրա»: Այս անգամ միջադեպը դրանով ավարտվեց:

Քաղաքացին, իհարկե, մեղավոր է, որ երթուղայինը կանգնեցնում է չնախատեսված վայրում, բայց նմանատիպ միջադեպերը հազվադեպ չեն նաեւ օրինական կանգառներում:

Հասկանալի է, որ վարորդներն աշխատում են վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո, եւ նրանց նյարդերը երբեմն տեղի են տալիս, բայց ո՞վ է դրա համար մեղավոր: Ուղեւորնե՞րը: Ոչ, մեղավոր է վարորդի գորածատուն եւ Երեւանի քաղաքապետարանը:

Այդ կառույցները ուղեւորներին «հարմարավետություն» են խոստանում միայն ուղեվարձը կրկնակի բարձրացնելու դեպքում, քանի որ ըստ նրանց, ներկա սակագինն իրենց ծախսերը չի փակում: Սակայն զարգացած երկրներում նույնպես հասարակական տրանսպորտը, որպես կանոն, աշխատում է վնասով: Այդ տարբերությունը փոխհատուցվում է քաղաքային բյուջեի, ոչ թե ուղեւորներին գրպանի հաշվին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ