Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Չարենցի փողոցում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 46-ամյա Աբել Կ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. սեպտեմբերի 12-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կրասնոդար քաղաքի Կարասունսկի շրջանի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: