News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արդեն եղել է այն ցունամին, որից Թուրքիան վախենում էր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողներին ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին։

Կիրո Մանոյանի գնահատականով՝ հատկապես Հռոմի պապի մատուցած սուրբ պատարագը ստեղծեց այդ ցունամին։

«Այս ցունամին շարունակվելու է նաեւ առաջիկա օրերին Երեւանում կայանալիք միջոցառումների ժամանակ։ Պետք է շեշտել նաեւ, որ Թուրքիան  տապալեց նաեւ ինքն իր նախաձեռնությունը, որ Գալիպոլիի 100-ամյակը նշելը պետք է ստվեր գցեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վրա։ Սակայն այդպես չեղավ։ Հակառակը Թուրքիայի միջոցառումն ավելի մեծացրեց միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության վրա»,- ասաց Կիրո Մանոյանը։

Նրա խոսքով՝ ապրիլի 22-24-ը Հայաստանում են ժամանելու մեծ թվով գիտնականներ, պատմաբաններ, քաղաքական գործիչներ, պետությունների ղեկավարներ։ Այս փաստը, ըստ Մանոյանի, ավելի կմեծացնի ստեղծված ցունամին։

Նշենք, որ ապրիլի 22-24-ը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում սպասվում են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ