News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս օրերին Հայաստանում է Իրաքի եզդիների ցեղասպանության հարցում իր մեղավորությունն ունեցող Շեխ Շամոն: Այս մասին հայտարարություն են տարածել եզդիական մի շարք հասարակական կազմակերպություններ:

Հայտարարություն նաեւ ասվում է.

«Ցավոք սրտի, Հայաստանում գտնվել են եզդիներ, ովքեր ընդունել են նրան եւ անգամ հրավիրել են ապրիլի 21-ին մասնակցել Օսմանյան Թուրքիայի եզդիների ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի բացմանը: Այդ հուշակոթողն ինքնին արժեքավոր է եզդիների համար, սակայն դրա բացմանը Շեխ Շամոյի մասնակցությունը այլ որակներ է հաղորդում այդ կարեւոր միջոցառմանը:

Մենք՝ հայաստանաբնակ եզդիների շահերը ներկայացնող բոլոր հասարակական կազմակերպություններս, դատապարտում ենք այդ միջոցառումներին Շեխ Շամոյի մասնակցությունը եւ հայտարարում ենք, որ Իրաքի եզդիների ցեղասպանության մեջ իր մեղավորությունն ունեցող մարդը չի կարող կարեկից լինել եզդիներին, մարդ ով դեմ է Շանգալի ինքնավարությանը եւ եզդիական դրոշին, նա իրավունք չունի հանդես գալ եզդիների անունից:

Այն մարդը, ում չեն ընդունում եւ ոչ մի եզդիական համայնքում, Հայաստանում իրավունք չունի խոսել եզդիների անունից: Կոչ ենք անում պետական մարմիններին չընդունել այս ինքնակոչին:

«Եզդիների ազգային միություն» հասարակական կազմակերպություն

«Սինջար եզդիների ազգային միավորում»

«Շամս» Հասարակական կազմակերպություն

«Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպություն

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դըկոտինյին անդրադարձել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է...
Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանն էր
Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ. Հակոբ Արշակյան
Այս օրինագծի ընդունմամբ մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը...
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են...
Պատգամավորն առաջարկել է Հայաստանում նշել Սինջարում եզդիների ցեղասպանության օրը
Կարևոր եմ համարում, որ այս հանդիպմանը ներկա լինի Սինջարի ցեղասպանության զոհերից մեկը
Օգոստոսի 3-ը ՀՀ-ում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց…
Ամենաշատ