News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի ընթացքում ապրիլի 20-24-ը քննարկելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի մամլո ծառայությունից,  ապրիլի 19-25-ը ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Ստրասբուրգ  են գործուղվել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Վահան Բաբայանը, իսկ Լեւոն Զուրաբյանը եւ Մհեր Շահգելդյանը։

Ապրիլի 21-ին նիստերի դահլիճում ելույթ կունենա Բելգիայի թագավոր Ֆիլիպը եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբերն Յագլանդը։

Ապրիլի 22-ին ԵԽԽՎ-ն կվերանայի ՌԴ պաշտոնական պատվիրակության դեմ ընդունված պատժամիջոցները։ Բացի այդ վեհաժողովը կքննարկի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների հետեւանքներն եւ Եվրոպայում տրանսգենդերների խտրականության վերաբերյալ հարցերը։

Առանցքային թեմաներից մեկը կլինի եվրոպացիների նկատմամբ ԿՀՎ իրականացրած զանգվածային գաղտնալսումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
Ամենաշատ