Ապրիլի 18-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին հաղորդում է ստացվել, որ 1971 թ. ծնված Գարեգին Մ.-ն իրենց գյուղի վարչական տարածքից գտել է արկի նմանվող առարկա եւ տեղափոխել իր տան բակ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է արկի նմանվող առարկա՝ ժանգոտված վիճակում:
Նշանակվել է պայթյունատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: