News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քուվեյթահայ գրող, հրապարակախոս Կիրակոս Գույումջյանը Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ «Ինքնիշխանության բնաջնջումից 100 տարի անց» վերնագրով նոր գիրք է հրապարակել։ «Ալ Ջարիդա» արաբալեզու պարբերականը ապրիլի 19-ին հրապարակած հոդվածում անդրադարձել է Գույումջյանի աշխատությանը։ Թերթը մասնավորապես գրում է.

«Կարո (Կարապետ) Գույումջյանը 2015թ.  Քուվեյթում հրատարակած աշխատության  միջոցով անդրադառնում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմայան Թուրքիայում իրականացված հայոց ցեղասպանությանը։  Գույումջյանը իր գրքում է, որ Թուրքիային չի հաջողվի աղավաղել պատմությունը՝ չնայած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերին, որը դիվանագիտական, քաղաքական ամենատարբեր միջոցներով փորձում է աշխարհի ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանությունից եւ դրան զոհ գնացած 1.5 մլն հայերի հիշատակման արարողություններին։ Հենց այդ նպատակով նա որոշել է Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներն անցկացնել նույն օրը՝ ապրիլի 24-ին, երբ ողջ աշխարհի հայերը հարգանքի տուրք են մատուցում զոհերի հիշատակին։ Հենց այդ նպատակով է նա Թուրքիայի հրավիերլօ համաշխարհային առաջնորդներին»։

Պարբերականը հատվածներ է մեջբերում Գույումջյանի գրքից, որտեղ հեղինակը նշում է, որ մարդկության դեմ գործած այդ չարիքի պատասխանատվությունը դեռ մնում է միջազգային հանրության խղճի վրա։

«Շատ կարեւոր է,  որպեսզի ապագայում այս չարիքը այլեւս չկրկնվի։ Դրա համար միջազգային հանրությունը արդարությունը վերականգնելու պահանջով պետք է ստիպի թուրքական ռեժիմին պատասխան տալ իր արարքների համար։ Հայ ժողովուրդը երբեք չի հրաժարվի իր պատմական իրավունքներից։ Այսօր մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում զոհված 1.5 մլն հայերի հոգիները հանգչեն խաղաղությամբ, եւ քանի դեռ Թուրքիան ժխտում է կատարվածը, մենք պետք է շարունակենք ներկայացնել նրանց պահանջները»,- մեջբերում է հեղինակին «Ալ Ջարիդան»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ