News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ ապրիլի 20-ին, ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կրթության եւ գիտության նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության մի շարք հարցեր, այդ թվում` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանող բարձրաստիճան հյուրերի հնարավոր այցեր Հայաստանի Ֆրանսիական համալսարան, որտեղ վերջիններս հանդիպում կունենան բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: «Որպես հայ մարդ, առիթից օգտվելով եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի ղեկավարությանը` Հայաստանի համար այս շատ կարեւոր օրերին մեր երկրին աջակցելու համար»,-նշել է նախարարը:

Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր հերթին ընդգծել է, որ Ֆրանիսական համալսարանն իրավամբ համարվում է հայ-ֆրանսիական հաջողված համագործակցության լավագույն օրինակը: Նրա խոսքով` մոտ ապագայում երկու կողմերի միջեւ կկնքվի համապատասխան համաձայնագիր, որով կճշգրտվեն կողմերի հանձնառությունները, ֆինանսական եւ իրավական պարտավորությունները, ինչպես նաեւ բուհի իրավական  կարգավիճակի հետ կապվսծ մի շարք հարցեր:

Արմեն Աշոտյանը ողջունել է, որ Ֆրանսիայի կրթության նախարարն աձնամբ է ներկա լինելու Բոլոնիայի գործընթացի շրջանակներում մայիսին Երեւանում կայանալիք նախարարական գագաթաժողովին` ընդգծելով, որ վերջինս մեկ նիստ է վարելու` որպես Հայաստանից հետո Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը ստանձնող երկրի նախարար:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Ֆրանսիայի կրթության նախարարի այցի ընթացքում վերջինիս հետ երկկողմանի հանդիպման, ինչպես նաեւ Երեւանի դպրոցներից մեկում ֆրանսիական դասարանի բացմանը ներկա գտնվելու հնարավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ