News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երկու հայտնի ճապոնուհիներ, հեռուստաաստղ Այանկա Իտինոսեն եւ դերասանուհի  Ականե Սուգիմորին, հարսանիք են կազմակերպել՝ իրենց աջակցությունը հայտնելով նույնասեռ ամուսնություններին, գրում է The Asahi Shimbun-ը:

Արարողությունը կայացել է Տոկիոյում, երկու հարսնացուներն էլ հանրության առջեւ հայտնվել են հարսի սպիտակ հագուստով:

Թերթը նշում է, որ նրանց ամուսնությունը երկրի իշխանությունները պաշտոնապես չեն ճանաչում, բայց նորապսակները հույս ունեն, որ իրենց ակցիան կօգնի տեղի հասարակությանն ավելի հանդուրժող վերաբերել նույնասեռ ամուսնություններին, հաղորդում է Gazeta-ն:

«Մենք ուզում ենք տեղեկացնել մեր ամուսնության մասին, թեեւ մենք չգիտենք՝ կընդունե՞ն դա, թե ոչ»,-ասել է 34-ամյա Իտինոսեն մամուլի ասուլիսի ժամանակ: 28-ամյա Սուգիմորին, իր հերթին, խոստովանել է, որ իրենք ուզում են երեխաներ դաստիարակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ