News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանում ՀՀ քաղաքացիների ժամանակավոր կացության խնդիրը լուծված է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, Երեւան-Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարարության Հասարակական ծառայությունների զարգացման գործակալության Ախալքալաքի մաժնի ղեկավար Ռուբեն Պալյանը:

Նա հիշեցրել է, որ 2014-ի սեպտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է Վրաստանի եւ այլ երկրի անձնագրերի միաժամանակյա շրջանառությունը: «Այդ ամենը ժամանակին մարդկանց բացատրել են, նախազգուշացրել են հնարավոր խնդիրների մասին: Արդարադատության նախարարությունը տեղում կարողացել է լուծել անհրաժեշտ խնդիրները, եւ ՀՀ քաղաքացիների համար ժամանակավոր կացության դիմումների  տրամադրման գործընթացը հետաձգվել է»,-ասել է Պալյանը:

Նշենք, որ 2014-ի սեպտեմբերից մինչ օրս Ջավախքի հայության կողմից ժամանակավոր կացության 3 149 դիմում է եղել, որոնցից մերժվել է 23-ը, հիմնականում փաստաթղթերի ու օրենքի չիմացության խնդիրների պատճառով: Պալյանը նաեւ հիշեցրել է, որ Ախալքալաքում նախատեսվում է նոր Արդարադատության տուն կառուցել, որը կազատի տարածաշրջանի բնակիչներին փաստաթղթեր ներկայացնելու համար Թբիլիսի մեկնելու անհրաժեշտությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ