News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վրաստանը չքաղաքականացրեց Ջավախքի  հայերի քաղաքացիության հարցը։ Այս մասին ապրիլի 20-ին հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։

Խնդիրը վերաբերում էր Սամցխե Ջավախեթիում ապրող հազար բնակիչների, որոնք հայկական անձնագրերով մեկնել էին Ռուսաստան արտագնա աշխատանքի։ Քաղաքագետը նշեց, որ բազմաթիվ տեխնիկական հարցեր դեռ համաձայնեցված չեն, սակայն պետական մակարդակով հարցը չի քաղաքականացվել եւ վրացական կողմը ըմբռնումով է մոտեցել հայերի համար հարցի կարեւորությանը։  Նրա խոսքով՝ խնդիրը վերաբերում է ոչ միայն Ջավախքի հայերին, այլ նաեւ Ռուսաստան արտագնա աշխատանքի  մեկնող Վրաստանի մյուս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Նման խնդիր առաջացել էր Քվեմո-Քարթլիի ադրբեջանցիների հետ։ «Չպետք է մոռանանք, որ Վրաստանում երկքաղաքացիության թեման շատ նուրբ  հարց է, եթե հատկապես 2-րդ քաղաքացիությունը Ռուսաստանինն է։ Սակայն կոնկրետ ջավախահայության խնդիրը Վրաստանի քաղաքական վերնախավը չի քաղաքականացրել»,- ասաց Մինասյանը։

Հիշեցնենք, որ 2014թ. սեպտեմբերի 1-ից Վրաստանը կրճատել է իր պետության տարածքում առանց գրանցման բնակվելու իրավունքը օտարերկրյա քաղաքացիների համար՝ 180 օրվանից հասցնելով 90 –ի։ Դե ֆակտո երկքաղաքացիություն ունեցող անձանց սկսեցին զրկել Վրաստանի քաղաքացիությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ