News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիայի իշխող կուսակցությունները կողմ են, որ  Օսմանյան կայսրության տարածքում 1915թ. իրականացված հայոց ջարդերը որակվեն ցեղասպանություն եզրով։ Առաջիկա օրերին այս հարցը կքննարկվի Բունդեսթագում։

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայմայերը անցել է այն գործիչների կողմը, որոնք Օսմանյան կայսրության տարածքում ջարդերը ցեղասպանություն բառով են նկարագրում։ «1915թ. տեղի ունեցածը կարելի է միավորել ցեղասպանություն հասկացության տակ»,- հայտարարել է նա Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցի ժամանակ, փոխանցում է DW-ն։

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդներից մեկի խոսքով՝  նա կարող է լավ  հասկանալ այն մարդկանց զգացմունքները, որոնք պահանջում են Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ջարդերի համար սահմանել ցեղասպանություն  հասկացությունը։ Միաժամանակ Շթայնմայերը նշել է, որ այդ հարցի շուրջ քաղաքական սուր քննարկումները կարող են բարդացնել կամ անհնար դարձնել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սկսված լուրջ եւ ուղիղ երկխոսության սկիզբը։

Իր հերթին Բունդեսթագում ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի փոխնախագահ Ֆրանց Յոզեֆ Յունգը հայտարարել է, որ իր կուսակցությունը մտադիր է հայերի ջարդերը ցեղասպանություն որակել՝ չնայած Անկարայի բողոքին։ «Մենք կգտնենք այն ձեւակերպումը, որը համապատասխան կերպով կսահմանի 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանության փաստը»,- հայտարարել է նա  Saarbrücker Zeitung պարբերականին։

Ցեղասպանություն եզրը պետք է առկա լինի բանաձեւի տեքստում, որը մոտ օրերս կընդունի Բունդեսթագը, նշել է Յունգը եւ վստահություն հայտնել, որ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը կարտասանի այդ բառը։

Մինչ այս պահը Գերմանիայի կառավարությունը խուսափում էր օգտագործել ցեղասպանություն բառը, որպեսզի չբարդացնի Թուրքիայի հետ հարաբերությունները, նշում է Reuters-ը։ Ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկման է դրվելու հայերի դեմ կատարվածը ցեղասպանություն եզրով սահմանելու բանաձեւը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ