Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ ապրիլի 20-ին, ընդունել է նշանավոր հայագետ եւ ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, արծարծվել են Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանն ու այն միջազգային տարբեր հարթակներում ներկայացնելուն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել պրոֆեսոր Սվազլյանի ներդրումն այս գործում` նշելով, որ նրա աշխատություններն արժեքավոր են եւ գիտական, եւ մարդասիրական տեսանկյուններից: