News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի քրեական դատարանը ապրիլի 20-ին հաստատել է նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի 22 կողմնակիցների դեմ կայացրած մահվան դատավճիռը։ Այ մասին գրում է «Ալ Ահրամ» պարբերականը։

Գործող իրավական պրակտիկայի համաձայն՝ մարտի 18-ին կայացրած վճիռները ուղարկվել են երկրի գլխավոր մուֆթիի հաստատմանը։ Դրանից հետո դատարանը նորից վերադարձել էր գործի քննարկմանը՝ վերջնական վճիռ կայացնելու համար։ Մահվան դատապարտվածներից 14-ը եղել են դատարանի դահլիճում, եւս 8-ի դեմ քրեական հետախուզում է հայտարարված։ 14 մարդ էլ դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, գրում է ՏԱՍՍ-ը։

Դատարանը քննում էր գրեթե 2 տարվա վաղեմության գործը, երբ 2013թ. «Մուսուլման եղբայրների» եւ նրանց համախոհների իշխանազրկումից հետո նրանց կողմնակիցները երկրում անկարգությունների եւ բռնությունների ալիք էին բարձրացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ