Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է գրանցվել։ Ինչպես գրում է haqqin.az-ը՝ «Ազադլըքի» հղումով, միջադեպը տեղի է ունեցել Տերտերի շրջանում։
Համաձայն առկա տեղեկությունների՝ 1992թ. ծնված ժամկետային զինծառայող Շահին Մամեդովը ինքնասպան է եղել իրեն ամրակցված մարտական զենքից։
Զոհվածը զորակոչվել էր Գերանբոյի շրջանից։