News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության եւ հողազավթման 5 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 3 հասցեներում: Այս մասին զեկուցվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքում ավարտվել են գետերի հուների մաքրման աշխատանքները:

Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաեւ շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու  կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 74 վարչական արձանագրություն:

Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից Երեւանի ավագանու կողմից ընդունված քաղաքային համայնքում գործող պարտադիր բարեկարգման որոշման պահանջների կատարման նպատակով վարչական շրջաններում կազմակերպվել են շրջայցեր: Հսկողության արդյունքում հայտնաբերվել եւ համապատասխան արձանագրություն է կազմվել 53 դեպքի մասով:  Հանձնարարվել է առավել ակտիվացնել այս ուղղությամբ աշխատանքները, իսկ այն վարձակալների նկատմամբ, որոնք սեղմ ժամկետում համապատասխան տեսքի չեն բերի իրենց տարածքները, հանձնարարվել է ձեռնարկել օրենսդրությամբ սահմանված համապատասխան միջոցներ՝ ընդհուպ լուծել վարձակալության պայմանագրերը:

Խորհրդակցությանը ներկա Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ինչպես նաեւ վարչական շրջանների ղեկավարներին՝  հանգստյան օրերին  Հրազդանի կիրճում շաբաթօրյակի եւ Յուրի Բախշյանի անվան զբոսայգում ծառատունկի կազմակերպման աշխատանքներում ցուցաբերած աջակցության համար:

Տպել
Ամենաշատ