News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օտարերկրյա քաղաքացիության խնդիրը Վրաստանում նոր չէ։ Այս մասին ապրիլի 20-ին՝ Երեւան-Թբիլիսի հեռուստակամուրջի ժամանակ, հայտարարել է Վրաստանի հարցերով մասնագետ Ջոնն Մելիքյանը՝մեկնաբանելով 2014թ. սեպտեմբերի 1-ին երկրի միգրացիոն օրենսդրության մեջ տեղի ունեցած փոփոխությունները։

Նրա խոսքով՝ 2012թ. դեռեւս Սահակաշվիլիի կառավարման տարիներին,Վրաստանը ԵՄ-ի հետ միգրացիոն օրենսդրության կարգավորման բանակցություններ էր վարում։  Նոր ռեժիմին դա թույլ տրվեց 2014թ. սեպտեմբերին։ Օրենսդրությունը գործում էր դեռեւս Սահակաշվիլիի օրոք։ Առաջին ալիքի ժամանակ քաղաքացիությունից զրկվեց 30 հազար մարդ։ Սակայն նրանց թվում հայերը շատ չէին, ընդամենը 5 հազարը եւ հետեւաբար օրենքը հակահայկական ենթատեքստ չուներ։ «Պատկերացրեք, որքան շատ էին երկքաղաքացիություն եւ առաջին հերթին ռուսական 2-րդ քաղաքացիություն ունեցող մարդիկ»,- հավելեց Մելիքյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ