News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամներին եւ մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով ՄԻՊ գրասենյակի առջեւ հացադուլ սկսած ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանին ընդունել է Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ տեղակալը՝ նշելով, որ հանդիպման ժամանակ ազատամարտիկին տեղեկացրել է, որ իրենց լիազորությունների մեջ չի մտնում միջամտել գործի նախնական, դատական քննությանը եւ դատական ակտին։

«Խնդիրները, որ ինքը բարձրացնում էր, վերաբերում էր գործերի նախնական եւ դատական քննությանը եւ դրանց արդյունքում կայացրած դատական ակտերին։ Դրանց վերաբերյալ գնահատական տալու, միջամտելու իրավասություն մարդու իրավունքների պաշտպանը չունի։ Օմբուդսմենի գրասենյակի առջեւ հացադուլն անցկացնելու ամբողջ ընթացքում ինչի անհրաժեշտություն կունենա, առանց որեւէ խոչընդոտի կամ մտահոգության կարող է դիմել մեզ»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

NEWS.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը նշեց, որ իր պահանջը ոչ թե ՄԻՊ-ից է, այլ՝ իշխանություններից։

«Իմ պահանջը ՄԻՊ-ից չի, իշխանություններից է։ Վայրը կապված է Ապրիլի 24-ից հասարակական վայրերից հեռու գտնվելու հետ, չեմ ուզում նկատվի արտասահմանցի հյուրերի կողմից, եթե 25-ից հետո շատացանք, գուցե կվերանայենք հացադուլի վայրը»,- ասաց ազատամարտիկը՝ ավելացնելով, որ ՄԻՊ գրասենյակի մոտ կմնա մինչեւ 24։00-ն։

Նշենք, թեեւ Խաչիկ Ավետիսյանը նախապես հայտարարել էր, որ իրեն միանալու են մի քանի տասնյակ ազատամարտիկներ, այնուամենայնիվ, նա այսօր մենակ է հացադուլ անում: Վաղվանից ազատամարտիկը հացադուլը կշարունակի տանը, իսկ ապրիլի 25-ին կվերադառնա ՄԻՊ գրասենյակի մոտ: Ազատամարտիկը հույս ունի, որ ապրիլի 25-ին իրեն կմիանան նաեւ մյուս ազատամարտիկները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Freedom House. ՀՀ իշխող ուժի կողմից քաղաքապետների իմփիչմենթի ձևը կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը
Կազմակերպությունն իր ամփոփման մեջ նշում է, որ նոյեմբերին Հայաստանն ընդունել է հարկաբյուջետային...
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Մեղադրյալների թվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ և սոցցանցերի ակտիվ օգտատերեր...
Եկել ենք ուղեկցելու մեքենան, վստահ չենք, որ Սամվել Վարդանյանին նորից չեն խոշտանգի ճանապարհին. Ռուբեն Մելիքյան
Երեկ ժամը 13.10-ից ես եւ իմ գործընկեր փաստաբան Վարազդատ Հարությունյանը բարձրաձայնում էինք...
«Հրապարակ». Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար
Եթե, օրինակ, ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք...
«Ժողովուրդ». Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից
Փաշինյանն էլ ամեն անգամ, զբաղվածության պատճառաբանությամբ, խուսափում է փակ հանդիպումից: «Ժողովուրդ»...
«Հրապարակ». Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն
Քանի որ մենք շատ միջազգային ծրագրեր ունենք, այդ թվում՝ բնապահպանական, ներդրումային, քաղաքաշինական...
Ամենաշատ