News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դոնի Ռոստովում ապրիլի 10-ից մեկնարկել են Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները։  Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Դոնի Նախիջեւանի հայկական համայնքից, ապրիլի 23-ին Դոնի Ռոստովի բոլոր հայկական եկեղեցիներում կհեռարձակվի Էջմիածնում Ցեղասպանության զոհերի  սրբադասման արարողությունը։

Հիմնական միջոցառումները կկայանան ապրիլի 24-ին։ Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցվող պատարագից հետո կմեկնարկի 10 000 մարդուց բաղկացած սգո երթ՝ կոչ անելով ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Միջոցառումների գագաթնակետը կլինի Ռուսաստանում միակ «Ո՛չ Ցեղասպանությանը» հուշարձանի բացման արարողությունը, որը հայտարարում է. «Ցեղասպանությունն ազգություն չի ճանաչում։ Ո՛չ մարդկության դեմ հանցագործություններին»։

Հուշարձանի հեղինակը հայ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Ամենաշատ