News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում կան թեմաներ, որոնց վերաբերյալ կան չբարձրաձայնելու մասին չգրված օրենքներ։ Այդ թեմաներից են Թուրքիայում 1937-1938 թվականների Դերսիմի կոտորածին վերաբերվող շատ մանրամասներ։

 

NEWS.am-ն այս անգամ ներկայացնում է Դերսիմի կոտորածի ժամանակ ժողովրդի պաշտպանությունը կազմակերպած Սեյիթ Ռըզայի եւ Աթաթուրքի միջեւ գաղտնի խոսակցությունը, որի մասին բարձրաձայնել է թուրքական Yeni Safak պարբերականը՝ ներկայացնելով այդ ամենը ապացուցող Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության փաստաթուղթը։

Ըստ այդ փաստաթղթի, թուրքական դատարանի կողմից Դերսիմի ապստամբության առաջնորդ Սեյիթ Ռըզայի դեմ մահապատժի որոշում կայացնելուց հետո Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը նրա հետ գաղտնի հանդիպում է անցկացրել։

Հանդիպման ժամանակ Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աթաթուրքը Սեյիթ Ռըզային ասել է, որ եթե նա ասի, որ փոշմանել է եւ ներում հայցի, մահապատիժը չեն իրականացնի։  Սեյիթ Ռըզան պատասխանել է, որ ինքը այնպիսի բան չի արել, որ փոշմանի կամ ներում հայցի, քանի որ ընդամենը փորձել է պաշտպանել իրենց կյանքը, հողերն ու տները։

Սեյիթ Ռըզան Աթաթուրքին հիշեցրել է, որ իրեն խաբելով են ձերբակալել։ Նա նշել, որ երբ կանչել էին իբր Աթաթուրքի հետ խաղաղության համար բանակցելու, ինքն իր կամքով եկել է, սակայն նահանգապետը ձերբակալել է։ «Այսքանից հետո ձեզ ինչպես վստահեմ։ Ես իմ արած որեւէ բանի համար չեմ փոշմանել ու ներում էլ չեմ հայցելու, սա իմ վերջին խոսքերն են»,-ասել է Սեյիթ Ռըզան։

Աթաթուրքն այս խոսքերից կատաղել է՝ հրահանգելով տանել կախաղան բարձրացնելու Ռըզային։ «Ես գնում եմ մահվան։ Թող դա ինձ դարդ լինի, իսկ որ ես չխոնարհվեցի ձեր առաջ, թող դա էլ ձեզ համար դարդ լինի»,-ասել է Սեյիթ Ռըզան։

Նշենք, որ Սեյիթ Ռըզան ծնվել է Դերսիմի գյուղերից մեկում, հանդիսացել է ալեւի-զազա ցեղերից մեկի առաջնորդը, գլխավորել թուրքական պետության դեմ ապստամբությունները։  Թուրքական մամուլում բազմաթիվ վկայություններ կան, որ նա հայ է եղել։ Նրա վրանից խուզարկության ժամանակ հայտնաբերել են հայերեն գրություններով խաչեր եւ հայերենով գիրք։

Դերսիմի ապստամբությունը թուրքական իշխանությունները արյան մեջ են խեղդել՝ վերացնելով հազարավոր գյուղեր։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ Դերսիմի կոտորածներին զոհ է գնացել մինչեւ 100 հազար հոգի։

1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկված, եւ Դերսիմի տարբեր գյուղերում պատսպարված հազարավոր հայերը 1938-ին կրկնակի ցեղասպանության ենթարկվեցին։

Արթուր Հակոբյան

Արգելված թեմա. Գյուլենը Ցեղասպանությունը դատապարտող նամակ է գրել հայ պատրիարքին

Արգելված թեմա. Ինչ եղավ, երբ Աթաթուրքի մոտ երգեցին Անդրանիկին նվիրված երգ

Արգելված թեմա. Թուրքիան կոտորված հայերի դիակները արդյունաբերական նպատակով վաճառել է Ֆրանսիային

Արգելված թեմա. Թուրքիան տակնուվրա արած Ֆեթուլլահ Գյուլենը հա՞յ է

Արգելված թեմա. Թուրք ազգայնականների լեգենդար առաջնորդն ինչ էր մտածում հայերի մասին

Արգելված թեմա. 1917-ին ինչ են խոսել Աթաթուրքը եւ Ստրասբուրգի նահանգապետը ցեղասպանության մասին

Արգելված թեմա. Սարիղամիշի ճակատամարտի իրական կադրերը

Արգելված թեմա. Դերսիմի հայերի միության նախագահի սկանդալային հայտարարությունները

Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը

Արգելված թեմա. Աթաթուրքը նույնասեռակա՞ն է եղել

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ