News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման եւ աֆղանական «Թալիբան» շարժման զինյալները միմյանց սրբազան պատերազմ՝ ջիհադ են հայտարարել: Աֆղանական Գիլմենդ գավառի ղեկավար Նաբի Ժան Մուլլահիլը հայտարարել է, որ համապատասխան փաստաթղթերը հայտնվել են երկրի անվտանգության ուժերի տրամադրության տակ:

Պաշտոնյայի խոսքով, թալիբներին ընդդիմացող նոր խմբավորումներն Աֆղանստանում հայտնվում են «որոշակի օտարերկրյա հատուկ ծառայությունների» աջակցությամբ, որոնք փորձում են հասնել կառավարության եւ «Թալիբան»-ի ներկայացուցիչների միջեւ խաղաղ բանակցությունների խափանման:

The Oslo Times-ի փոխանցմամբ, ահաբեկչական երկու կազմակերպությունների միջեւ հակամարտությունը սկսվել է այն բանից հետո, երբ ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին «Թալիբան»-ի հիմնադիր մոլլա Մոհամմադ Օմարին անվացել է «հիմար եւ անգրագետ հրամանատար», որը «ո՛չ հոգեւոր, ո՛չ քաղաքական վստահության» արժանի չէ:

Ի պատասխան, թալիբների առաջնորդը հայտարարել է, որ շարժման ոչ մի անդամ չի կանգնի «Իսլամական պետության» դրոշի ներքո, եւ դրանք երբեք չեն հայտնվի աֆղանական հողում:

Խմբավորումների միջեւ բախումների մասին տեղեկություններ դեռեւս չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Պակիստանում մահապարտ ահաբեկչի հարձակումից հինգ չինացի ինժեներ է զոհվել
Հարձակման պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել․․․
Ամենաշատ