Ադրբեջանի բնակչուհին Բաքվում փոքրիկ դստերը թողել է Կասպից ծովի ափին՝ մեռնելու:
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, ապրիլի 16-ին ծովի ափին հայտնաբերվել է 2013 թվականին ծնված Ջամալա Միրզոեւայի դիակը:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխայի մահվան մեղավորը մայրն է՝ Գյունայը, որը երեխային թողել է ծովի ափին եւ հեռացել:
Ադրբեջանուհուն ձերբակալել են եւ ուղարկել Հոգենյարդաբանական դիսպանսեր՝ հարկադիր բուժման: