News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Գյուրիում ապրիլի 18-ին սպանված մոր եւ դստեր՝ Քնար եւ Ալվարդ Շահումյանների մարմինները նրանց տանը գտել է Ալվարդի ընկերը՝ Արթուրը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շահումյանների հարեւանուհին՝ Ժաննա Նալբանդյանը:

«Ալվարդի ընկերը տեսել էր, իջավ մեր տուն, ամուսնուս հետ ելան վերեւ, ամուսինս ասել էր Արթուրին՝ առաջ  մի գնա,  զանգի ոստիկանություն, հետո ամուսինս որ եկավ, ասաց՝ Ալվարդին ու մորը սպանել են, ես չէի պատկերացնում՝ ինչը կարող է պատճառ լինել, քանի որ մի քանի ժամ առաջ նրանց տեսել էի»-ասաց Ժաննա Նալբանդյանը:

Հարեւանների խոսքով՝ դեպքի օրը իրենք ոչ մի արտառոց ձայն չեն լսել եւ անծանոթ մարդկանց չեն տեսել շենքում, մոր եւ դստեր սպանության մասին էլ իմացել են, երբ արդեն ոստիկաններն ու քննիչները թակել են իրենց դռներն ու տեղեկացրել կատարվածի մասին, հարցուփորձ արել:

Հարեւանուհու խոսքով Ալվարդն ընկերոջ՝ Արթուրի հետ մոտ 20 տարի ընկերություն է արել:

«Ես առաջին հարկում եմ ապրում, տեսնում եմ, որ Արթուրը տանում, բերում է Ալվարդին, շատ շնորհքով տղա է, որեւէ վեճ կամ անախորժություն չենք տեսել իրանց մոտ, արտառոց որեւէ բան չենք տեսել»,- ասաց հարեւանուհին:

Նրա խոսքով՝ Ալվարդն աշխատել է ՀՀ կրթության ազգային ինստիտուտի Շիրակի մասնաճյուղում՝ որպես հավաքարար, չնայած նրանց ընտանիքը ֆինանսապես ապահովված է եղել: Ալվարդն ուներ մեկ քույր, որն ամուսնացել ու ապրում է Մոսկվայում, պարբերաբար գումար է ուղարկել մորն ու քրոջը:

«Քույրը մեծահարուստի հետ է ամուսնացած ու ամեն բանով նրանց օգնել է, նրանք որեւէ բանի կարիք չեն ունեցել, նույնիսկ զարմանում ենք, որ հավաքարար է աշխատել»,- ասաց հարեւաններից մեկը:

Նշենք, որ Շահումյանների տան դուռը դեռեւս կապարակնքված է եւ շենքի մուտքի մոտ ոստիկանները  հերթապահում են: NEWS.am-ի տեղեկություններով՝ Ալվարդի քույրը ապրիլի 19-ին երեկոյան վերադարձել  է Գյումրի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի Մհեր Մկրտչյան 34Ա շենքի բնակարաններից մեկում 2015թ. ապրիլի 18-ին հայտնաբերել են մոր ու աղջկա մարմինները՝ դանակահարված վիճակում: Թաղամասում տարածված տեղեկությունների համաձայն` տունը տակն ու վրա արված է եղել, ենթադրվում է, որ ավազակային հարձակում է եղել: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ սպանված հայտնաբերված մոր եւ դստեր վրա դանակի բազմաթիվ հարվածների հետքեր կան:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քրեական օրենսգրքի 175 եւ 104 հոդվածների (ավազակային հարձակում եւ սպանություն) հատկանիշներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ