News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Աբաշիրի քաղաքի հին շենքը վերածել են բանտային թանգարանի, որը ցուցադրում է, թե ինչ պայմաններում են բնակվել կալանավորները XIX դարի սկզբից մինչեւ մեր օրերը:

Զգացողություններն ամբողջական դարձնելու համար թանգարանում սրճարան է բացվել, որտեղ կարելի է փորձել Ճապոնիայի բանտերում պատրաստվող ճաշերը: Այցելուների խոսքով, այստեղ պարզ են կերակրում, բայց շատ համեղ. մի քանի տեսակի ձուկ, մարինացված վարունգ, բրինձ եւ լապշայի հարուստ ընտրանի:

Ըստ Kedem-ի, միակ մթերքները, որ այստեղ առաջարկում են, սակայն դրանք ներառված չեն բանտային ճաշացանկում, քարրին ու գարեջուրն են: «Abashiri Prison Stout» մուգ գարեջուրը եփում են տեղի բանտարկյալները՝ հատուկ բանտի թանգարանի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ