News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արգենտինայի դատախազությունը հանել է երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներին առաջադրված մեղադրանքները:

Արգենտինացի դաշնային դատախազ Խավիեր դե Լուկան ապրիլի 20-ին հայտարարել է, որ նախկինում դատախազ Նիսմանի կողմից ներկայացված ապացույցները բավարար չեն, եւ Քիրշների գործողություններում հանցակազմ չկա:

Նշենք, որ դատախազ Ալբերտո Նիսմանը,  որը վարում էր 1994թ. Բուենոս Այրեսի հրեական մշակութային կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործը, մեղադրել էր երկրի նախագահ Քրիստինա դե Քիրշներին եւ ԱԳՆ ղեկավար Հեկտոր Թիմերմանին դավադրության մեջ, որը նպատակ է ունեցել անպատիժ թողնել պայթյունի մեջ մեղադրվող իրանցիներին։ Ավելի ուշ դատախազին սպանված էին գտել Բունեոս Այրեսի իր բնակարանում։ Այս պահին հետաքննությունը դեռ հստակ չի պարզել՝ կատարվածը սպանություն է, թե՞ ինքնասպանություն։

Նախագահի դեմ մեղադրանքը  ներկայացրել են պատգամավորներ Էլիզա Կարիոն եւ Ֆերնանդո Սանչեսը։ Նախագահից բացի, մեղադրանք է ներկայացվել նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավարին, գլխավոր շտաբի պետին եւ երկրի գլխավոր դատախազին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Նրանց մեղադրում են հետախուզական ապօրինի գործողությունների, դատական իշխանության աշխատանքին միջամտելու, անգործության, դավադրության եւ երկրի Սահմանադրության խախտման մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ