Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 03.03-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի կենտրոնական հատվածում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան ընկել է փոսը (մոտ 0,5մ, ջրմուղ ծառայության կողմից փորված). անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Ռիչկովի փողոցում (ատամնաբուժարանի հետնամաս) մոտ 30 սմ փոսից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի 41 TV 001 համարանիշով (վարորդ` Ժ. Գ.) ավտոմեքենան: