News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կառավարության այս շաբաթվա նիստը կկայանա վաղը՝ ապրիլի 22-ին, քանի որ այս անգամ ավանդական հինգշաբթի օրը ոչ աշխատանքային է: NEWS.am-ը Կառավարության կայքից տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր, այդ թվում՝՝ Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքային համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին հարցը:

Կառավարության որոշումները ուժի մեջ են մտնում հրապարակվելուց հետո: Որոշումը հրապարակելուց հետո՝ 40-րդ օրվա վերջին կիրակի օրը, կկայանան ընտրությունները: Եթե որոշումը հրապարակվի հենց մյուս շաբաթ, ապա ընտրությունները կկայանան հունիսի 7-ին:

Նշենք, որ Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են նաեւ այլ հարցեր, օրինակ՝ պետք է որոշում կայացնեն մի շարք պետական հիմնարկներին, օրինակ՝ Տավուշի մարզպետարանին, Կառավարությանը, ՏԿԱԻՆ-ին, ոստիկանությանը գումար հատկացնելու մասին, մի շարք համաձայնագրերի հավանություն կտրվի: Կարեւոր նախաձեռնություններից է նաեւ կերերի և կերային հավելումների արտադրությանը, ինչպես նաև կերերի և կերային հավելումների օգտագործմանը ներկայացվող պահանջները սահմանելը: Կառավարության նիստում որոշում կկայացվի նաեւ տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակման գծով պետական բյուջեով նախատեսված հատկացումների օգտագործման ուղղությունները հաստատելու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ