Լոխ Նեսի լճի հրեշի որսորդներն այսուհետ կարող են որոնումների ժամանակ օգտվել Google Street View-ի հատուկ գործառույթից, որը հնարավորություն է տալիս զննել տեղանքը մոտ 2.5 մ բարձրությունից։ Այսուհետ Լոխ Նեսի լճի շրջանում մարդու կանաչ նշանին փոխարինելու կգա վիշապի նշանը՝ հնարավորություն տալով օգտատերերին Google-ի խոշոր դետալներով ուսումնասիրել ջրային տարածքն ու շրջակայքը։
VisitScotland զբոսաշրջության ազգային կազմակերպությունը հույս ունի, որ նոր գործառույթը կբարձրացնի Լոխ Նեսի ժողովրդականությունը Շոտլանդիայում գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։